Ահաբեկչության փորձ Փարիզում
БлогԱրման Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հրատապ
Ահաբեկչության փորձ Փարիզում։
Քիչ առաջ Փարիզի 18-րդ թաղամասի ոստիկանական բաժանմունքը ենթարկվել է հարձակման ։ Անձը դանակով հարձակվել է ոստիկանների վրա " ալլահ աքբար" գոռալով ՝ վիրավորելով ոստիկաններից մեկին։ Ահաբեկիչին հասցրել են այնուհետև չեզոքացնել ՝ ծանր վիրավորելով։ Նա պայթուցիկ բաճկոն է կրել և ցանկացել է մտնել ոստիկանության բաժանմունք և իրեն պայթեցնել։ 18-րդ թաղամասի դպրոցները փակվել են։
Հիշեցնեմ մեկ տարի առաջ այսօր "Շարլի Էբդո" երգիծական պարբերականը ենթարկվեց հարձակման։
Դեպքի վայրում աշխատում են օրինապահ մարմինները, Ֆրանսիայի ՆԳ նախարար Բերնար Կազնովը մեկնել է դեպքի վայր։


