Հրդեհ Էջմիածնում. այրվել է բնակարանի հյուրասենյակի գույքը
ОбществоԱրմավիրի մարզի Էջմիածին քաղաքում բնակարաններից մեկում այսօր` հունվարի 7-ին, հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ՏԿԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, ժամը 13:42-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Մաշտոցի փողոցի թիվ 63 շենքի 45 բնակարանից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կրակը մեկուսացվել է ժամը 14:12-ին, մարվել՝ 14:17-ին:
Այրվել է Ռ.Պ.-ին պատկանող բնակարանի հյուրասենյակի (շուրջ 18 ք.մ.) գույքն ամբողջությամբ: