Տղամարդիկ չեն կարողանում շփվել համացանցով․ հարցում
Lifestyle1in.am-ը գրում է.
Մասնագետները հարցում են անցկացրել, որին մասնակցել են ծանոթության կայքերից օգտվող շուրջ 550 կին: 18-ից 25 տարեկան մասնակիցների ավելի քան 63%-ը գտել է, որ տղամարդիկ պետք է զարգացնեն իրենց շփվելու ընդունակությունները: Դրա հետ համաձայնվել են 26-ից 35 տարեկան մասնակիցների 73%-ը: Այդ մասին հայտում է The Hindustan Times-ը:
Ի դեպ, գիտնականները հաստատում են, որ հարաբերությունների տևողությունը կախված է ծանոթության վայրից: Հետազոտողները պարզել են, որ համացանցում ծանոթացած զույգերն ավելի հաճախ են բաժանվում, քան իրական կյանքում ծանոթացածները: