Ֆրանսիացի լարագնացն ընկել է 30 մետր բարձրությունից ու մահացել
ОбществоՖրանսիացի հայտնի լարագնաց և էքստրեմալ Տանկրեդ Մելեն մահացել է՝ ընկնելով 30 մետր բարձրությունից:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հաղորդել է Facebook-ում ակրոբատների խումբը:
Հունվարի 5-ին 32-ամյա Մելեն պատրաստվել է իրականացնել հանրահայտ հնարքը, որում նա մի օդապարիկից մյուսն է անցնում:
Գործընկերների ու ընկերների տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ մարզիկն իրենից հետո հրաշալի հիշողություններ, ազատության զգացողություն ու երազելու հնարավորություն է թողել։ Մելեն և նրա ընկերուհին՝ Տիֆանին, դաստիարակում էին փոքրիկ դստերը՝ Լեոնիին։