Ռուսաստանում հարբած ուղևորը սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը
ОбществоՎլադիվոստոկից Կամչատկայի Պետրոպավլովսկ թռչող ինքնաթիռի ոչ սթափ ուղևորը սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը։
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը:
«Վայրէջքից հետո ինքնաթիռը տեղափոխվել է ավելի հեռու կայանատեղի, իսկ կարգը խախտող քաղաքացին փոխանցվել է ինքնաթիռ բարձրացած ոստիկաններին»,-պատմել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ ուղևորների ձեռքի պայուսակներն ու ուղեբեռները ստուգվել են, սակայն պայթուցիկ գտնել չի հաջողվել։
Աղբյուրը նշել է, որ իրավիճակը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա, և թռիչքները չեն հետաձգվել։
Միջադեպին պաշտոնական մեկնաբանություն դեռ չի տրվել։