Ձյունածածկ զինվորը. մի լուսանկարի պատմություն
LifestyleԱրկադի Տեր Թադեւոսյանը (Կոմանդոս) իր պաշտոնական էջում տարածել է Գեւորգ Առաքելյանի հետեւյալ գրառումը.
«Ընկերներ տպավորվող հայեր եւ սրտացավ հայուհիներ: Տվյալ լուսանկարը՝ հարակից պաթետիկ տեքստով, հայկական բանակին որեւէ առնչություն չի ունեցել եւ չունի: Մեր զինվորը ծառայությունը չի անցկացնում ձյունե «ծածկոցով», եւ դադարեցրեք տարածել քնած սառցակալած օտար զինվորի ֆուֆլո նկարը «Աստված պահապան կամ տարվա նկար» տեքստով՝ դույլերով արտասուք թափելով եւ նոր կտակարանից մեջբերումներ անելով:
Այս լուսանկարը Ռուսաստանի դաշնության գլխավոր հետախուզական վարչության վերապրման կուրսից է: Ահա եւ լուսանկարի բնօրինակը http://o001oo.ru/index.php…»: Ուշագրավ է, որ նույն լուսանկարն օգտագործել են նաեւ քրդերը՝ մակագրելով, թե ահա թե ինչ պայմաններում են իրենք պայքարում Իսլամական պետություն կազմակերպության դեմ:
Բացի այդ՝ 2010 թվականի նույն լուսանկարը փորձել են օգտագործել նաեւ ռուս-ուկրաինական քարոզչական պատերազմների ժամանակ՝ այդ զինվորներին ներկայացնելով իբրեւ ուկրաինացիների: