«Մայրի՛կ, ինձ դագաղ նվիրիր» (լուսանկարներ)
LifestyleՎոլգոգրադի խանութներում, որտեղ վաճառվում են մանկական իրեր, վաճառքում են հայտնվել դագաղիկներով տիկնիկներ: Այս տեղեկությունը կայքերից մեկում տեղադրվել է այս լուսանկարով.
Տիկնիկները կարծես կենդանի, սառած ժպիտներով պառկած են դագաղիկներում, որոնք ծածկված են թավշյա և ատլասե կտորներով, ծածկված են ժանյակներով ու ծաղիկներով: Սարսափելի տեսարան:
Kp.ru-ի լրագրողները փորձել են ճշտել, թե որտեղ են վաճառում այդ սարսափելի տիկնիկները:
Որտեղ վաճառում են Բարբիները, հավանաբար այնտեղ էլ նրանց համար դագաղները` խաղալիքների խանութում: Եվ իսկապես, երրորդ շարքում լրագրողները հանդիպում են ուրախ երաժշտական վարդագույն ծիսական ատրիբուտի:
-Դագաղի՞կ,- լրագրողի հոնքը վեր է բարձրանում, իսկ բերանը` բաց մնում:
-Այո՛, տեսեք, սեղմում ես կոճակը, սկսում է երաժշտությունը նվագել,-վաճառողը սկսեց ինձ պատմել, գովել, թե ինչ սուպեր հանրահայտ խաղալիքներ են դրանք, որոնք մեծ պահանջարկ ունեն:


