Արմավիրում նշանադրությունից օրեր առաջ 20-ամյա աղջիկը լոգարանում մահացել է. նա վատառողջ է եղել
ОбществоNews.am-ը գրում է.
Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում հունվարի 6-ին լոգարանում լողանալիս մահացել է գյուղի 20-ամյա բնակչուհի Եսենյա Թովմասյանը:NEWS.am-ի հետ զրույցում Նոր Արմավիր գյուղի գյուղապետ Արթուր Ավետիսյանը նշեց, որ աղջիկը մի քանի օր եղել է վատառողջ, ունեցել է բարձր ջերմություն: Նա լողանալու է մտել եւ երկար ժամանակ լոգարանից դուրս չի եկել, հայրն ու մայրն անհանգստացել են, կոտրելով բացել են դուռը եւ նրան հայտնաբերել են լոգարանի հատակին ընկած: Գյուղապետի խոսքով, աղջկիկը մինչեւ հիվանդանոց հասցնելն արդեն մահացած է եղել:
Եսենյա Թովմասյանը եղել է տան փոքր երեխան, ունի իրենից մեծ եղբայր: Նա սովորել է ԵՊՀ-ի ռուս բանասիրության բաժնում: Գյուղապետի խոսքով, Եսենյան ունեցել է Նոր Արմավիր գյուղից ընկեր, նրանք շուտով պետք է նշանվեին:
Եսենյա Թովմասյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր` Նոր Արմավիր գյուղի գերեզմանատանը: