Մեծ Բրիտանիայից Ավստրալիա` երեք ու կես ամսում
LifestyleԲրիտանուհի օդաչու Թրեյսի Քերտիս-Թեյլորն ավարտել է 20 հազար կիլոմետր երկարությամբ միանձնյա օդային թռիչքը: Այդ անհավանական թվացող «ճամփորդությունը» նա կատարել է 1942 թ. արտադրության բաց նստախուց ունեցող բիպալնով: 53-ամյա Թեյլորն իր թռիչքը սկսել է բրիտանական Հեմփշիր կոմսության Ֆերնբորո քաղաքից: ճանապարհորդության վերջին կետն Ավստրալիայի մայրաքաղաքն է եղել: Երեք ու կես ամսվա ընթացքում նա հատել է 23 երկրի օդային սահման: 50 անգամ վայրէջք է կատարել օդանավը վառելիքով լիցքավորելու համար, իսկ իր վայրէջքը Սիդնեյում նա նշել է մեկ բաժակ շամպայնով:
«Դա աներևակայելի արկածախնդրություն էր: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ սատարեցին»,- գրել է Թեյլորն իր թվիթերյան միկրոբլոգում:
Թռիչքի ժամանակ նա հատել է Եվրոպան, Միջերկրական ծովը, Հորդանանը, Արաբական տափաստանը, Օմանի ծոցը, Պակիստանը, Հնդկաստանը, Հարավարևելյան Ասիան: Առաջին անգամ 1930թ. այդ օդային երթուղով մեկ այլ կին օդաչու՝ Էմմի Ջոնսոնն էլ է «ճամփորդել» և Թեյլորն իր թռիչքի ընթացքում փորձել է ոչ միայն կրկնել նրան, այլև սեփական մաշկի վրա զգալ այդ երթուղով կատարված «ճամփորդության» հաճույքը:
Ա. Գ.