Լեդի Գագայի և նրա փեսացուի մերկ սելֆին զարդարել է ամսագրի շապիկը (ֆոտո)
Lifestyle1in.am-ը գրում է.
Հանրաճանաչ V Magazine ամսագրի շապիկի լուսանկարը զարմացրել է բոլորին: Այն զարդարել է ցածրորակ սելֆին, որտեղ ամբողջությամբ մերկ Լեդի Գագան է և նրա փեսացուն` Թեյլոր Քինին:
Լուսանկարը շապիկին տեղադրելու որոշումը պատկանում է երգչուհուն, քանի որ հենց նա է այս ամիս պարբերականի հրավիրված խմբագիրը: Իր արտասովոր ընտրությունը պարզաբանելու համար Լեդի Գագան լուսանկարին ուղեկցող նամակ է գրել, որտեղ պատմել է, թե ինչպես և ինչի համար է արվել լուսանկարը:
«Ես Թեյլորին խնդրեցի օգնել ինձ այդ նախագծի հետ կապված, որպեսզի մենք կարողանանք գումար հավաքել, որը կուղարկվի հասարակությանը հոգեկան հիվանդությունների մասին տեղեկացնելով զբաղվող հիմնադրամին, և նա միանգամից վառվեց այդ գաղափարով: Մենք սիրով էինք զբաղվում կիրակի օրը Չիկագոյում: Մենք սիրով էին զբաղվում քաոսի մեջ: Մենք սիրով էին զբաղվում ահաբեկչության մեջ: Մենք խոսում էինք այն մասին, թե ինչպես են տառապում մարդիկ աշխարհում, որտեղ այնքան բռնություն կա: Մենք սիրով էինք զբաղվում բռնության մեջ»,- գրել է Լեդի Գագան:
