Շղթայական ավտովթար Երևանի Գայի պողոտայում. բախվել է 5 ավտոմեքենա (լուսանկարներ)
Общество
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 10-ին՝ ժամը 01.57-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում` «Մեծ անիվ» ՍՊԸ-ի մոտակայքում, մերկասառույցի պատճառով բախվել են 5 ավտոմեքենա, տեղի է ունեցել նաև վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Կիա Ռիո» մակնիշի (վարորդ`1991թ ծնված Վ. Ջ.) 045ՏՏ60 պ/հ, «ՎԻՊ» տաքսի ծառայությանը պատկանող «Նիսան Սանի» մակնիշի (վարորդ` 1968թ. ծնված Հ. Ա՚) 651 LS 68 պետհամարանիշի, «Նանա» տաքսի ծառայությանը պատկանող «Դեյվու» մակնիշի (վարորդ` 1987թ. ծնված Կ. Գ.) 085 OP 61 պետհամարանիշի և «Մերսեդես E320» մակնիշի (վարորդ` 1990թ. ծնված Ա. Մ.) 34 CT 412 ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)