Մազաթափության 6 անսպասելի պատճառ
Lifestylemed.news.am-ը գրում է.
Մեր մազերը կարող են թափվել տարբեր պատճառներով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ պատճառներից մի քանիսը՝ առավել հետաքրքիրներն ու անսպասելիները:
1. Օրգանիզմում ցինկի ուերկաթի պակասը
Ցինկն ու երկաթը օրգանիզմին անհրաժեշտ են արագ վերականգնվող բջիջների սնուցման համար: Դրանք անհրաժեշտ են նաեւ մազերի աճի ու առողջության համար: Իսկ եթե այդ նյութերը բավարար չեն, մազերն ավելի վատ են աճում ու սկսում են թափվել:
2. Ձվարանների պոլիկիստոզ
Ձվարանների պոլիկիստոզը պայմանավորված է կնոջ օրգանիզմում հորմոնալ հավասարակշռության խախտումով, այդ իսկ պատճառով այն կարող է նաեւ ուժեղ մազաթափության պատճառ դառնալ:
3. Ներարգանդային պարույր
Մազաթափության եւս մեկ պատճառ կարող է լինել ներարգանդային պարույրը: Բանն այն է, որ պարույրը պղնձի բաղադրամասեր է պարունակում, որոնք խախտում են ցինկի յուրացումը, ինչը կարեւոր է մազերի ու մաշկի առողջության համար
4. Դեղամիջոցներ
Որոշ դեղամիջոցներով երկարատեւ բուժումը նույնպես կարող է մազաթափության պատճառ դառնալ: Նման դեղամիջոցներից կարող են լինել հորմոնները, հակակոագուլյանտները, նեստերօիդ հակաբորբոքային, ջղաձգումների դեմ դեղամիջոցները, ռետինոիդները, ցիտոստատիկները եւ այլն:
5. Սթրես
Սթրեսի հետեւանքով օրգանիզմը շատ կարեւոր նյութեր է կորցնում, ինչը հանգեցնում է մազերը թերսնուցման ու մազաթափության:
6. Մազերը հաճախ հարդարելը
Մազերը հաճախ հարդարելը նույնպես վնասակար է, քանի որ այդ հարդարումների համար զանազան միջոցներ են օգտագործում, որոնք քիմիական նյութեր են պարունակում ու բացասաբար են անդրադառնում մազերի ֆոլիկուլների վրա: Հետաքրքիր է, որ հաճախ սանրելը նույնպես կարող է վնասել մազերին՝ զուտ մեխանիկորեն: