Ռիտիկ Ռոշան. Բոլիվուդի ամենահմայիչ դերասաններից մեկն այսօր նշում է ծննդյան տարեդարձը
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Ժամանակակից Բոլիվուդի ամենցանկալի դերասանն այսօր դառնում է 42 տարեկան: Ռիտիկը ծնվել է ավանդապաշտ հնդկական ընտանիքում: Նրա հայրը հայտնի դերասան Ռակեշ Ռոշանն է:
Պարզվում է` հնդկական կինոյի ամենահմայիչ դերասանն անգամ զերծ չէ բարդույթներից եւ «փոքրիկ թերություններից»:

Մանկության տարիներին Ռիտիկը կակազում էր, ինչի պատճառով հաճախ էր բարդույթավորվում: Բացի դա` դերասանի աջ ձեռքն ունի երկու բութ մատ:

Կակազելու դեմ Ռոշանը սկսեց բուժվել միայն 14 տարեկանում եւ ամբողջությամբ հաղթահարեց այդ խնդիրը:

Ֆիլմերում դերասանը սկսել է նկարահանվել 1980 թ-ից: Նրա մասնակցությամբ առաջին ֆիլմը կոչվում էր Aasha: Ռոշանին հաջողությունը, սակայն, ժպտաց 2000 թ-ին, երբ նա նկարահանվեց հոր հեղինակծ` «Ասա, որ սիրում ես» ֆիլմում:
Նույն թվականին դերասանի անձնական կյանքում եւս հաջողություն գրանցվեց: Նա ամուսնացավ ռեժիսոր Սանժար Խանի դստեր` Սյուզաննա Խանի հետ: Նրանք միասին ապրեցին 13 տարի: Այս ամուսնությունից ծնվեցին դերասանի երկու որդիները` Ռեխանը եւ Ռիդանը: Ռիտիկն ու Սյուզաննան ամուսնալուծվեցին 2014 թ-ին:

Դերասանի մասնակցությամբ մյուս հայտնի ֆիլմերն են` «Ջոդհան եւ Ակբարը», «Կրակոտ ճանապարհ», «Օդային օձեր», «Դու միայնակ չես», «Աղերսանք», «Եղբորը որոնելիս», «Ես քեզ տեսնում եմ» եւ այլն:
Սյունե Առաքելյան