Մոսկվան՝ ձնակույտերում. ձնածածկույթը հասել է այս ձմռան առավելագույն մակարդակի
ОбществоՌուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ձնածածկույթը հասել է այս ձմռան առավելագույն մակարդակի: Կիրակի առավոտյան ձյան շերտի բարձրությունը 14 սմ է եղել: Այս մասին Ինտերֆաքսի թղթակցին տեղեկացրել են մայրաքաղաքի օդերեւութաբանական կենտրոնում:
Մոսկովյան օդերեւութաբանների կանխատեսմամբ, կիրակի լույս երկուշաբթի գիշերն ամենացուրտը կլինի ամբողջ ձմռան ընթացքում: Տեղ-տեղ օդի ջերմաստիճանը կհասնի մինչեւ - 20-ից - 22 աստիճանի: