iPhone 7-ը կներկայանա անլար լիցքավորմամբ և առանց ականջակալների համար նախատեսված միակցիչների. ԶԼՄ-ներ
ОбществоApple ընկերությունը 7-րդ սերնդի iPhone-ի համար անլար ականջակալներ է ստեղծել: Այս մասին հաղորդում է 9to5Mac պորտալը` վկայակոչելով իր աղբյուրները:
Ականջակալների համար նախատեսված 3.5 մմ լայնությամբ միացման անցքը կփոխարինվի Lightning ունիվերսալ միակցիչով: Գաջեթին ականջակալները կմիանան Bluetooth-ի միջոցով, իսկ ականջակալները համալրված կլինեն աղմուկը ճնշելու տեխնոլոգիայով:
Ինչպես նշվում է՝ iPhone-ի նոր ֆաբլեթը կներկայանա նաև առանց լիցքավորման համար նախատեսված միակցիչի, ինչը նշանակում է, որ սարքավորումը լիցքավորել հնարավոր կլինի առանց լարի:
Ականջակալները տրամադրվում են փոքրածավալ պորտֆելի հետ, որը կլինի լիցքավորման շարժական կայանը: Ականջակալների մարտկոցի աշխատանքը տևում է մոտ 4 ժամ: