Արցախում զոհված զինծառայողի դին տեղափոխվել է Գավառ
ОбществоՀունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Ոսկանյանի դին տեղափոխել են Գավառ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shabat.am-ը, զոհված զինծառայողը սովորում էր Երևանի պետական ագրարային համալսարանի Ֆինանսների կառավարում բաժնում: Հունվարի 26-ին Արամայիս Ոսկանյանը կդառնար 20 տարեկան: Մեզ հետ զրույցում Արամայիս Ոսկանյանի ընկերներից մեկը նշել էր. «Հասնող տղա էր, լավ ընկեր։ Կշռադատված, պարտաճանաչ, հանգիստ, լուրջ տղա էր: Շատ լավ ընտանիքից»:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։