Երեւանում վրաերթի են ենթարկել 29-ամյա կնոջն ու 4-ամյա տղային
ОбществоԵրեւանի Ն. Զարյան փողոցի թիվ 22/15 շենքի մոտ, հունվարի 9-ին, ժամը 19.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու եւ 4-ամյա տղայի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: