Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան համալրվել է նոր անօդաչու սարքերով
ОбществоՀայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումը համալրվել է նոր «Тахион» տեսակի ժամանակակից անօդաչու սարքերով: Նոր ժամանակակից սարքը հնարավոր կլինի օգտագործել մինչև 40 կիլոմետր հեռավորության վրա: Անօդաչու սարքն առանձնանում է նաև նրանով, որ այն կարելի է օգտագործել անբարենպաստ եղանակային պայմաններում և գիշերային ժամերին, հաղորդում է РИА Новости-ն:
Նշվում է նաև, որ անօդաչուները օգտագործելու են միայն այն զինծառայողները, ովքեր անհրաժեշտ վերապատրաստում են անցել Մոսկվայում և հանձնել անհրաժեշտ քննությունները: