Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծը» գործել է շուրջօրյա ժամանակացույցով
Общество
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տոնական օրերին երևանցիների բարձրացրած խնդիրներին հնարավորին արագ արձագանքելու համար դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը Երևանի քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարները գործել են շուրջօրյա ժամանակացույցով: Ըստ այդմ, այդ օրերին ստացվել է 1640 հեռախոսազանգ, որոնք անմիջապես փոխանցվել են ոլորտների պատասխանատուներին և ստացել համապատասխան ընթացք:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն