98.000.000 դրամ՝ զանազան կահույքի դիմաց. ինչ է ձեռք բերել կառավարության աշխատակազմը 2015թ-ին
ОбществоՀՀ կառավարության աշխատակազմը նախորդ տարի 98.000.000 դրամի կահույք է ձեռք բերել:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության գնումներն ուսումնասիրելիս:
2015թ. հուլիսի 9-ին կառավարությունը «Իմանի Հոլդինգ» ՍՊԸ-ից ձեռք է բերել զանազան կահույք:
Այդպես օրինակ՝ 80 հատ փայտյա , սև գույնի , բարձրորակ արհեստական կաշվե պաստառով խորհրդակցական աթոռի դիմաց կառավարության աշխատակազմը վճարել է ընդհանուր 3.800.000 դրամ:
250 հատ փայտյա, շականակագույն բարձրագույն արհեստական կաշվե պաստառով խորհրդակցական աթոռներն արժեցել են արդեն 11.875.000 դրամ:
150 փայտյա, կաթնագույն, բարձրագույն արհեստական կաշվե պաստառով խորհրդակցական աթոռի դիմաց կառավարության աշխատակազմը վճարել է 7.125.000 դրամ:
Զանազան կահույքի մեջ է մտնում նաև շականակագույն բարձրորակ կաշվե արհեստական պաստառով 19 հատ խոլը, որոնք արժեցել են 13.680.000 դրամ:
25 սև գույնի գրասենյակային արհեստական կաշվե պաստառով , մետաղական հենքով,անիվներով, կաշվեպատ, կառավարման համակարգով բազկաթոռի դիմաց աշխատակազմը վճարել է 3.125.000 դրամ:
Ձեռք է բերվել նաև 70 բարձրորակ համակարգչի տեղով, շականակագույն սեղան, որոնք արժեցել են 10.290.000 դրամ:
Աշխատակազմը ձեռք է բերել նաև 129 հատ շարժական գրասենյակային բազկաթոռ՝ վճարելով դրանց համար 8.385.000 դրամ: 8 կաշվե, ղեկավարի, գրասենյակային բազկաթոռներն արժեցել են 2.000.000 դրամ:
Ձեռք է բերվել ընդհանուր թվով 100 գրասենյակային պահարան, որոնց համար վճարվել է 15.000.000 դրամ:
Աշխատակազմի ղեկավարի աշխատասենյակի կահույքի 9 հավաքածուն արժեցել է 9.500.000 դրամ:
Աշխատակազմը ձեռք է բերել նաև 19 թեյի/սուրճի սեղան 2.375.000 դրամով:
Խորհրդակցական սեղանների հարցում կառավարության աշխակազմը նախընտրել է տարբերություն՝ այդպես ըստ չափերի 1 խորհրդակցական սեղանն արժեցել է 627.000 դրամ, մեկը՝ 490.000 դրամ, երրորդը՝ 810.000 դրամ:
Հյուրերի համար նախատեսված աթոռները ևս տարբեր են, սակայն արդեն ձևով ու գույնով, դրանցից 28-ը սպիտակ կտորե պաստառից են, ոսկեզօծ հատվածներով, որոնց համար վճարվել է 1.400.000 դրամ: Նույն թվով բայց արդեն փատյա, կանաչ գույնի, բնական կաշվե, ոսկեզօծ հատվածներով աթոռներն արժեցել են 1.456.000 դրամ: Իսկ ահա 30 փայտյա մուգ կարմիր բարձրորակ կտորե պաստառով, ոսկեզօծ հատվածներով աթոռներոն արժեցել են 1.500.000 դրամ:
Բազկաթոռների առումով, պատկերը գրեթե նույնն է. 4 փայտյա, սպիտակ գույնի բարձրորակ բնական կաշվե պաստառով, ոսկեզօծ հատվածներով բազկաթոռներն արժեցել են 216.000 դրամ, իսկ ահա 10 փայտյա, կանաչ, բնական կաշվե, ոսկեզօծ հատվածներով բազկաթոռները՝ 560.000 դրամ: 67 փայտյա, մուգ կարմիր բարձրորակ կտորե պաստառով, ոսկեզօծ հատվածներով բազկաթոռներն արժեցել են 3.618.000 դրամ:
Դե իսկ ղեկավարի համար նախատեսված 3 մուգ կարմիր բարձրորակ կտորե պաստառով բարձր բազկաթոռի արժեքը 168.000 դրամ է:
Այսիպիսով, ընդհանուր առմամբ, կառավարության աշխատակազմը 2015թ-ին զանազան կահույքի համար պետբյուջեից օգտագործել է 98.000.000 դրամ: