Երեք վրաերթ Երեւանի տարբեր հատվածներում. տուժածները հիվանդանոցում են
ОбществоՀունվարի 8-ին, ժամը 19.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մարգարյան փողոցի թիվ 20 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 9-ին, ժամը 08.20-ին, «ԻԺ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Հասրաթյան փողոցի թիվ 14 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 9-ին, ժամը 18.40-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Էրեբունու եւ Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: