Ողջ ճշմարտությունը Սիլվա Հակոբյանի և Դավիթ Ազարյանի բաժանման լուրերի մասին
LifestyleBlogNews.am-ը գրում է.
Այսօր համացանցում տեղեկատվություն է տարածվել, թե սեպտեմբերին նշանադրված երգչուհի Սիլվա Հակոբյանը հետ է տվել նշանը։ Ըստ հրապարակման՝ նման ենթադրության առիթ է հանդիսացել այն փաստը, որ վերջին շրջանում երգչուհուն նկատել են առանց նշանի մատանու։


Սիլվայի հայրը՝ Հակոբ Հակոբյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր տեղեկատվությունը, ինչն ավելի շատ խոսակցությունների տեղիք էր տվել։
BlogNews-ը կապ հաստատեց երգչուհու նշանածի՝ պրոդյուսեր Դավիթ Ազարյանի հետ։ Վերջինս ասաց, որ այդ լուրերը սուտ են, ինքն ու Սիլվան չեն բաժանվել։ «Դա ծիծաղելի սուտ է»,- ասաց նա՝ վերջ դնելով շրջանառվող խոսակցություններին։ Դավիթը նոր լուսանկարներ է տրամադրել BlogNews-ին։
Ինչ վերաբերում է հարցին, թե երբ են պատրաստվում ամուսնանալ, Դավիթն ասաց, որ երբ հարսանիքի օր որոշեն, կհայտնեն այդ մասին։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի