Անցում նոր համազգեստի (ֆոտո, տեսանյութ)
Ոստիկանության պետն անդրադառնալով ծառայողների՝ նոր համազգեստի անցնելու անհրաժեշտությանը, գործընթացը կարևորեց որպես համակարգում շարունակվող բարեփոխումների էական բաղադրիչ:
Այնուհետև ոստիկանության պետը ստուգեց ծառայողների նոր համազգեստները, դիտողություններ արեց հայտնաբերված թերությունների վերաբերյալ, պահանջեց վերջնական տեսքի բերել համազգեստները, գործընթացի պատասխանատուների հետ քննարկեց թերացումները շուտափույթ վերացնելու միջոցները: Ամփոփելով ստուգատեսը՝ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն հայտնեց դրական արդյունքի համար և կրկին հիշեցրեց, որ ոստիկանության ղեկավարությունը վճռական է համակարգի բարեփոխումները շարունակելու գործում:
Ստուգատեսի ավարտին տրվեցին համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ: