Չնախատեսված վայրում աղբը թափելու վերաբերյալ նախորդ 10 օրում կազմվել է 33 արձանագրություն
ОбществоԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության հետ կապված` քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ 10 օրերի ընթացքում գրանցված դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասա րակայնության հետ կապերի վարչությունից, չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի մասով զեկուցվել է, որ նույն ժամանակահատվածում կազմվել է 33 վարչական արձանագրություն: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել և ավելի խստացնել վերահսկողությունն այս ուղղություններով: