Պատմության ամենաթանկարժեք ընթրիքն ու ամենամեծ թեյավճարը
LifestyleՌուս հայտնի գործարար, անգլիական Չելսի ֆուտբոլային ակումբի ղեկավար Ռոման Աբրամովիչը` Նյու Յորքում գտնվող Nello’s ռեստորանում հանդիպելով իր գործընկերների հետ, ընդամենը 1 ժամ 18 րոպեի ընթացքում կատարել է 47.221,09 ԱՄՆ դոլարի պատվեր: Պատվերի մեջ են ներառվել երկու շիշ Chateau Petrus տեսակի, երեք շիշ La Tache Romanee Conti pinot noir տեսակի գինիներ, և Cristal rose տեսակի երկու շիշ շամպայն` յուրաքանչյուրը $5000: Միայն խմիչքի վրա ընդհանուր ծախսվել է շուրջ $35 000:

Լոնդոնի ամենամեծ բրոքերային գործակալության 37-ամյա փոխնախագահը Մանհեթենի ռեստորաններից մեկի մատուցողին թողել է աշխարհում ամենամեծ թեյավճարը: Տվյալ հաճախորդի համար պատվիրված երկու հոգանոց ճաշի հաշիվը կազմել է շուրջ $1200, բացի այդ` հաճախորդը որոշեց հավելյալ վճար թողնել մատուցողի համար: Թեյավճարը մի քանի անգամ գերազանցել է իր պատվիրած ճաշի գինը՝ կազմելով $16 000: Ռեստորանի մատուցողը գումարի մի մասն իրեն է վերցրել, իսկ մնացածը բաժանել ռեստորանի մյուս աշխատակիցների միջև: Նա խոստովանել է, որ մինչ այդ պահն իրեն թողնված ամենամեծ թեյավճարը եղել է $1000 :
Անդրանիկ Ջալալյան