Հարավկորեացիների մոտավորապես մեկ երրորդը տառապում Է ավելորդ քաշից
ОбществоՀարավկորեացիների մոտավորապես մեկ երրորդն ավելորդ քաշ ունի, եւ նրանցից շատերը չեն ձգտում դրանից ազատվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Հիվանդությունների հսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ըստ կենտրոնի տվյալների, 2014 թվականի դրությամբ հանրապետության 19-ից բարձր տարիքի քաղաքացիների 31,5 տոկոսը մարմնի զանգվածի 25 եւ ավելի բարձր ինդեքս ուներ:
Այդ ցուցանիշը հաշվի Է առնում հարաբերակցությունը քաշի, հասակի եւ ճարպային հյուսվածքի քանակի միջեւ: Նորման կազմում Է 18,5-ից մինչեւ 24,9: Կորեացիների 63 տոկոսը, որոնց մոտ ավելորդ քաշ Է գրանցվել, քայլեր են ձեռնարկում նիհարելու նպատակով, իսկ 37 տոկոսը նույնիսկ չի Էլ մտածում ֆիզիկական բեռնվածությունն ավելացնելու կամ դիետա պահպանելու մասին: Ավելորդ կիլոգրամներից ազատվել ձգտողների շրջանում ավելի շատ են կանայք (հարցվածների 71 տոկոսը), քան տղամարդիկ (60 տոկոս): Դրա հետ մեկտեղ ավելորդ քաշ ունեցող յուրաքանչյուր յոթերորդ կորեացին իրեն գեր չի համարում, հ աղորդել Է ՏԱՍՍ-ը: