«Ոսկե գլոբուս». Դի Կապրիոն և Լարսոնը՝ լավագույն դրամատիկ դերասան և դերասանուհի
Lifestyle1in.am-ը գրում է.
Լեոնարդո Դի Կապրիոն «Ոսկե գլոբուս» է ստացել որպես լավագույն դրամատիկ դերասան՝ հայտնում է Associated Press-ը։
Դերասանը պարգևատրվել է «Վերապրածը» ֆիլմում դերակատարման համար։ Սա նրա երրորդ համանման մրցանակն է։
«Լավագույն դրամատիկ դերասանուհի» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Բրի Լարսոնը։ Նրան «Ոսկե գլոբուսի» էին առաջադրել «Սենյակ» ֆիլմում դերակատարման համար։