ՃՈ-ն վարորդներին հորդորում է ավտոմեքենայի առջեւի հողմապակու թաղանթը հեռացնել
ОбществоՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թ. հունվարի 18-ից Ճանապարհային ոստիկանությունն սկսելու է տրանսպորտային միջոցի առջեւի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու դեպքերը հայտնաբերելու եւ վարչական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ միջոցառումների իրականացումը:
Հաշվի առնելով, որ ճանապարհատրանսպորտային պատահարների (հատկապես՝ վրաերթերի) զգալի մասի դեպքում դրանց առաջացմանը նպաստում են տրանսպորտային միջոցի առջեւի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, եւ մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին եւ անձրեւի ժամանակ (թեկուզ՝ թույլ մգեցված թաղանթով), կրկին անգամ հորդորում են բոլոր վարորդներին իրենց տրանսպորտային միջոցների առջեւի հողմապակու թաղանթն ապամոնտաժել (հեռացնել):
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է նաեւ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առջեւի հողմապակին թաղանթապատված վիճակում տրանսպորտային միջոցները վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի (30.000 դրամի) չափով: