Ինչու է առողջարար առավոտյան մեղր ուտելը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դեռևս հնագույն ժամանակներից մարդիկ գիտեն մեղրի բուժիչ հատկությունների մասին։ Այն շատ հարուստ է վիտամիններով և հանքանյութերով, որոնք անհրաժեշտ են առողջության համար։
Մեղրը պարունակում է երկաթ, կալցիում, ֆոսֆոր, կալիում, պղինձ, մագնեզիում, մանգան, քրոմ և սելեն։ Այն պարունակում է նաև ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին։ Մեղրը ամրացնում է իմունային համակարգը և բարձրացնում դիմադրողականությունը։ Մաքուր մեղրը կարևորագույն դեր է կատարում առողջ բջիջների վերածնման համար։
Առավոտյան ջեմի փոխարեն մի կտոր հացի վրա քսեք մեղր, ցանեք մի փոքր դարչին և կերեք այն։ Այս 2 բաղադրիչները պարբերաբար օգտագործելու դեպքում արյան մեջ կնվազի խոլեստերինը և կկանխվի սրտի կաթվածի հավանականությունը։
Մեծ թեյի բաժակի մեջ ավելացրեք 2 թեյի գդալ մեղր և 2 թեյի գդալ դարչին և խմեք այն առավոտյան։ Այս ըմպելիքը խմելու դեպքում 2 ժամում խոլեստերինը նվազում է 10 տոկոսով։