Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ
ОбществоՀանրապետության տարածքում հունվարի 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում` ձնախառն անձրև: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը հունվարի 14-ին գիշերը կբարձրանա 1-2 աստիճանով, 15-ի ցերեկը և 16-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, հունվարի 13-14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում հունվարի 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերն սպասվում է ձնախառն անձրև: Հունվարի 13-14-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +8 աստիճան, հունվարի 15-ին` +4, հունվարի 16-ին` +6, հունվարի 17-ին` +8 աստիճան: