Ազգային ժողովը 2015թ. չորրորդ եռամսյակում ստացել է 731 նամակ
Общество«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ Ազգային ժողովի քարտուղարությունը հրապարակում է 2015թ. չորրորդ եռամսյակում ստացված նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը: Ընդունվել, գրանցվել և ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացիների 158, ԱԺ փոխնախագահներին` 45 նամակ: ԱԺ նախագահը և փոխնախագահները պատասխանել են բոլոր նամակներին:
ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 357 նամակ. պատասխանել են բոլորին: ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 150 նամակ. պատասխանել են բոլորին: Ազգային ժողովի աշխատակազմին հասցեագրվել է 18 նամակ, իսկ ԱԺ նախագահին՝ 3 նամակ. պատասխանվել է բոլորին: