Այս տարեց կնոջ թոռն ընկել էր լուրջ պատմությունների մեջ. տեսեք, թե ինչպես տատիկը լուծեց այդ խնդիրները
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Հեռախոսը զանգեց առավոտյան տասին: Մարիա Իվանովնան մի կողմ դրեց ձեռագործի շյուղերը և վերցրեց լսափողը:
– Ձեր թոռնիկը հենց նոր ավտոճանապարհային վթարի է ենթարկվել: Նա մեղավոր է,- արագորեն բացատրում էր անծանոթը: – Թանկարժեք մեքենա է ջարդուփշուր եղել, կան զոհեր, իսկ դա ենթադրում է 3-5 տարի ազատազրկում… Որպեսզի Ձեր թոռնիկը բանտ չընկնի, պետք է վճարեք:
– Որքա՞ն է հարկավոր:
– Երկու հարյուր հազար, – վստահորեն ասաց տղամարդը: – Պատրաստեք գումարը, քիչ հետո Ձեզ կմոտենա մեր աշխատակիցը: Եվ այս զանգի մասին չասեք ոչ ոքի, հակառակ դեպքում Ձեր թոռնիկը կհայտնվի ճաղերի հետևում:
– Բայց տանն այդքան գումար չկա, – ասաց Մարիա Իվանովնան: – Պետք է բանկ գնալ, իսկ դա քաղաքի մյուս ծայրում է գտնվում:
– Դուրս եկեք փողոց, Ձեզ կմոտենա արծաթագույն «Ժիգուլի», և կտանի Ձեզ այնտեղ, որտեղ պետք է: Եվ հիշեք՝ ոչ ոքի ոչ մի խոսք: Դա Ձեր թոռան շահերից է բխում:
Քաղաքի կեսն անցնելով և բանկի մոտ կանգ առնելով՝ վարորդը մատը մոտեցրեց շրթունքներին: Մարիա Իվանովնան նույն կերպ պատասխանեց: Նա վերադարձավ կես ժամ հետո:
– Քարտիս ծածկագիրն եմ մոռացել, – ծանր հոգոց հանեց նա: – Պետք է գնալ ամառանոց: Ծածկագիրը գրել եմ ամառանոցի իմ նոթատետրում…
Ամառանոցը գտնվում էր 30 կմ հեռավորության վրա: Մարիա Իվանովնան դուրս եկավ տանից կարտոֆիլով և սոխով լի պայուսակներով:
– Դիր մեքենայի մեջ, և գնացինք, – ասաց նա արդեն ձանձրացած տղային:
– Այժմ բա՞նկ, – հարցրեց տղան:
– Տուն, – ասաց Մարիա Իվանովնան: – Բա՞նկ: Այս պայուսակներո՞վ: Իսկ ճանապարհին կանգնիր խանութի մոտ, պետք է հաց և կաթ գնեմ…
Վարորդը նյարդայնանում էր արդեն, բայց ձայն չէր հանում: Մթնել էր, իսկ Մարիա Իվանովնան շատ հանգիստ էր:
– Ինչո՞ւ ես անգործ նստել, օգնիր տատիկին, – ասաց նա մեքենայից դուրս գալով: Եվ այդ խարդախ տղան բարձրացրեց պայուսակները 5-րդ հարկ, որտեղ նրան սպասում էին ոստիկանության աշխատակիցները:
– Իսկ թոռնի՞կը, – շփոթված հարցրեց ձերբակալվածը:
– Ես ոչ մի թոռնիկ էլ չունեմ, – հանգիստ պատասխանեց չկայացած խարդախության զոհը: – Ինչպես նաև ոչ մի վթար էլ չի եղել ու ոչ մի զոհ էլ չկա: Ես ձեզ միանգամից բացահայտեցի:
– Այդ դեպքում ինչի՞ համար գնացինք բանկ:
– Որպեսզի վճարեի տան և հեռախոսի համար:
– Իսկ ամառանո՞ց:
– Որպեսզի կարտոֆիլ և սոխ բերեի տուն, – բացատրեց Մարիա Իվանովնան: – Գնա, գնա:
Ես քեզ համար փիսիկով տատիկ չեմ, այլ ոստիկանության թոշակի անցած մայոր: