Տոները մեր տանը դեռ շարունակվում են. Գևորգ Մարտիրոսյանը՝ ապագա ծրագրերի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է..
Գեւորգ Մարտիրոսյանը 2016-ին խոստանում է ակտիվ գործունեություն՝ նոր երգեր, տեսահոլովակներ, որոնց երգչի երկրպագուները սպասում էին 2015-ի ընթացքում, բայց մինչ այդ Գեւրոգը Life.panorama.am-ին պատմել է, թե ինչ անակնկալներ է մատուցել ընտանիքին:
«Տոները մեր տանը դեռ շարունակվում են: Մեզ համար բավականին ուրախ են անցել տոնական օրերը, սկզբում Նոր տարին դիմավորեցինք Ծաղկաձորում, ուր ես նաեւ աշխատանքի էի, իսկ հետո արդեն շարունակեցինք մեր տանը: Ամանորի գիշերը երեխաներս ստացան Ձմեռ պապիկից նախապես խնդրած նվերները, ինչից իրենց համար տոնն ավելի լիարժեք դարձավ: Դե իսկ ես էլ իմ կնոջ Ձմեռ պապիկն էի՝ այս տարի կնոջս Ձմեռ պապիկը հեռախոս բերեց»,- ծիծաղելով պատմեց Գեւորգը:
Տոնական օրերից խոսելիս՝ Գեւորգը շեշտեց. «Նոր տարին շատ եմ սիրում, բայց տխրում եմ, որ մեզանում Սուրբ Ծնունդն այնքան էլ մեծ չի նշվում: Կարծում եմ՝ դա այն տոնն է, որն Ամանորից շատ ավելի մեծ շուքով պետք է նշվի: Օրինակ մեր տանը մենք պարտադիր նշում ենք Սուրբ Ծնունդը, այդ օրը գնում ենք Եկեղեցի եւ մեր տուն ենք բերում Աստծո ճրագը: Կցանկանամ, որ մարդիկ ավելի կարեւորեն այդ տոնը: Ուզում եմ աշխարհի բոլոր մարդկանց Սուրբ Ծնունդը շնորհավորել, սա մի տոն է, որն ազգություն չի ճանաչում»:
Շարունակությունը՝ այստեղ.