Խոզի գրիպով վարակված 34-ամյա թալինցի կինը ծանր առողջական վիճակում տեղափոխվել է «Էրեբուն» ԲԿ, որտեղ մահացել է. Նոր մանրամասներ
ОбществоBlognews.am-ը գրում է.
Հաջողվեց պարզել, որ այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում H1N1 վիրուսից մահացած 7-րդ հիվանդը Լիանա Մարտիրոսյանն է, Թալին քաղաքից է, 34 տարեկան ։ Վերջինս նախօրեին բավական բարդ վիճակում դիմել է Թալին քաղաքի քաղաքային հիվանդանոց։
Հիվանդանոցի տնօրեն Խաչատրյանը զրույցում ասաց, որ Լիանա Մարտիրոսյանը իրենց հիվանդանոցում եղել է ընդամենը 2 ժամ։ Դիմել է, երբ արդեն ծանր վիճակում է եղել: Իրենք հիվանդի վիճակը կայունացնող դեղամիջոցներ են տվել և խորհուրդ տվել տեղափոխվել Երևան։ «Ինքը երբ դիմեց, արդեն ծանր էր վիճակը: Մենք հնարավորինս կայունացրինք վիճակը, ու քանի որ բարդ վիճակում էր, խուրհուրդ տվեցինք տեղափոխվել Երևան։ Ուրիշ բան չեմ կարող ասել։
Մնացածը՝ թե ինչու է մահացել, ինչ խնդիր ուներ հարցերին պետք է Էրեբունի հիվանդանոցից պատասխանեն»,- ասաց հիվանդանոցի տնօրենը՝ հրաժարվելով ասել, թե իրենք Լիանայի մոտ սկզբնական շրջնում ինչ են ախտորոշել։
Նշենք, որ սա արդեն խոզի գրիպից մահացության 7-րդ դեպքն է։ Առողջապահության նախարարությունը, սակայն, հայտարարում է, թե համաճարակ չկա։