Միլա Կունիսին «բռնացրել են» Նոր Օռլեանում նկարահանումների ժամանակ
Lifestyle32-ամյա դերասանուհի Միլա Կունիսին տեսել են Նոր Օռլեանում Bad Moms («Վատ մայրեր») ֆիլմի նկարահանումների ժամանակ: Ինչպես գրում է Just Jared-ը, Էշթոն Քաթչերի կինը ֆիլմում գլխավոր հերոսուհու դերն է կատարում: Միլան հասարակ ջինսերով ու վանդակավոր վերնաշապիկով էր:

Հիշեցնենք, որ 2014 թ. սեպտեմբերին Քունիսն ու նրա ամուսին Քաթչերն առաջին անգամ ծնող դարձան, երեխային էլ անվանեցին Ուայաթ Իզաբել:

Մեկ տարուց ավելի է Միլա Կունիսը չէր մասնակցում որեւէ նկարահանումների, եւ ահա երեկ պապարացիները լուսանկարել են նրան աշխատելիս։

«Վատ մայրեր» կատակերգությունում գլխավոր դերակատարներից են նաեւ Քրիստինա Էփլգեյթը ու Քրիսթեն Բելլը: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է օգոստոսի 19-ին:
