Կառավարությունը շարունակելու է սահմանամերձ համայնքների բնակիչներին ուղղված սոցիալական ծրագրերը
ЭкономикаՀՀ կառավարությունը 2016 թվականին ևս կշարունակի սահմանամերձ համայնքների ընտանիքներին տրվող բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման քաղաքականությունը:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունվարի 14-ի նիստի օրակարգում:
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ից, որի հիման վրա էլ գործադիրն աջակցություն է ցուցաբերում սահմանամերձ համայնքների բնակիչներին:
Ընդունվելիք նախագծով առաջարկվում է անփոփոխ թողնել ՀՀ կառավարության կողմից սահմանված փոխհատուցման ենթակա ծավալներն ու փոխհատուցման կարգը: