«Լույս»-ի կրթաթոշակով արտերկրում ուսումը շարունակող ևս մեկ ուսանող ստանալու է տարկետում
ОбществоՀՀ կառավարությունը շարունակում է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանացած ուսանողներին զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրել:
Գործադիրն իր առաջիկա նիստում` որը նախատեսված է հունվարի 14-ին, կքննարկի Հրանտ Սարգսի Ղարիբյանին &nb sp;(ծնված` 1991 թվականի հունիսի 28-ին, բնակության վայրը` ՀՀ ք. Երևան, Հր. Քոչար փող., 22 շ., բն. 20), ով 2014 թվականին ընդունվել է Ստենֆորդի համալսարանի ասպիրանտուրա, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը՝ 2018 թվականի ամառային զորակոչը, տարկետում տալու հարցը:
«Լույս» հիմնադրամը 2015-2016 թթ ուսումնական տարվա համար իր կրթաթոշակին արժանացած մի շարք երիտասարդների զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու խնդրանքով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն: Այդ ուսանողների շարքում է նաև Հրանտ Ղարիբյանը: Ներկայում նա ուսումնառությունը շարունակում է Ստենֆորդի համալսարանում, որտեղ ուսման ժամկետի տևողությունը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս ամիսը (2020 թ. ամառային զորակոչ):