Տասը փաստ տղամարդու իմպոտենցիայի մասին (լուսանկարներ)
LifestyleԻմպոտենցիան սարսափելի դատավճիռ է տղամարդկանց համար: Թեեւ կանայք նույնպես տառապում են տղամարդու իմպոտենցիայից, ի դեպ՝ ոչ պակաս, քան ուժեղ սեռի ներկայացուցիչները: Այդ պատճառով կանայք պետք է հասկանան, թե ինչ է տղամարդու իմպոտենցիան եւ ինչպես հաղթահարել այն:
Նախ պետք է ուշադրություն դարձնել վիճակագրությանը, համաձայն որի՝ այս երեւույթը հանդիպում է 50 տարեկանից հետո՝ տղամարդկանց 53%-ի, իսկ 40-50 տարեկանների խմբում` 48%-ի մոտ: Բացի այդ, 30-40 տարեկան տղամարդկանց 27%-ը եւ 20-30 տարեկան տղամարդկանց 21%-ը նույնպես բախվում են այս խնդրին:

Ապացուցված եւ գիտականորեն հիմնավորված է, որ բացասական զգացողությունները հիվանդության պատճառ են դառնում, իսկ դրական զգացողությունները բարելավում են ինքնազգացողությունը: Եվ այսպես, եթե տղամարդու մոտ իմպոտենցիա է ախտորոշվել, ապա դրան կարող էր հանգեցնել անկողնում անկարող լինելու վախը, չափից դուրս լարվածությունը, մեղքի զգացումը, նախկին զուգընկերոջ նկատմամբ բարկությունը եւ նույնիսկ մորից վախը:
Ձեր տղամարդու հետ պետք է սեքսով զբաղվեք նվազագույնը երեք օրը մեկ անգամ: Բժիշկների կարծիքով, կանոնավոր սեռական կյանքն ամրացնում է տղամարդու առողջությունը: Հակառակ դեպքում, շագանակագեղձի մեջ սնուցող հեղուկն ավելանում է, որի մեջ զարգանում են տարբեր միկրոօրգանիզմներ, որոնք էլ բորբոքային պրոցեսներ են առաջացնում:
Մտավոր աշխատանքով զբաղվող տղամարդկանց մոտ 70%-ով ավելի շատ է էրեկցիայի խանգարում լինում, քան ֆիզիկական աշխատանք կատարողների: Այնպես որ՝ հաճախ ձեր տղամարդու ձեռքին մուրճ տվեք եւ գրավեք համակարգչի մոտ նրա տեղը:

Արգելեք գարեջուր խմել: Կանոնավոր կերպով ալկոհոլ օգտագործողների մոտ նվազեցում է տղամարդու տեստոստերոն հորմոնի արտադրությունը, ինչի արդյունքում էլ իմպոտենցիա է առաջանում:
Հետեւեք նրա սննդակարգին: Տղամարդու ճարպակալումն ավելի վտանգավոր է, քան կնոջը: Կնոջ օրգանիզմի մեջ բնածին առկա են լրացուցիչ ճարպային բջիջներ: Հենց դրանցից է կախված կանացի սեռական հորմոնների արտադրությունը: Իսկ ահա տղամարդու օրգանիզում ավելորդ ճարպն արգելակում է տղամարդու հորմոնների ձեւավորմանը եւ, որպես հետեւանք, «տղամարդկային խնդիրներ» են առաջանում:
Ստիպեք, որ թողնի ծխելը: Ծխող տղամարդկանց շրջանում 40%-ով ավելի է հանդիպում իմպոտենցիա, քան չծխողների:

Ճիշտ ներքնազգեստ ընտրեք, մասնավորապես՝ «բոքսեր» տեսակի: Դրանք հարմար են եւ անվտանգ տղամարդու առողջության համար: «Բոքսեր» հագնող տղամարդուն իմպոտենցիա չի սպառնում, դրանք չեն խախտում արյան շրջանառությունն եւ ապահովում են անհրաժեշտ օդափոխանակությունը:
Մշտապես հեծանվասպորտով զբաղվելը, ցավոք, նույնպես մեծացնում է հիվանդության հավանակությունը:
Երբեմն դեպրեսիան եւս սեռական կյանքում անհաջողությունների պատճառ է դառնում:
Ի դեպ, իմպոտենցիայով տառապող տղամարդկանց միայն 10%-ն է բժշկական օգնության դիմում: