Ժամանակակից երիտասարդությունն ավելի քիչ է սեքսով զբաղվում, քան նախորդ սերունդը
LifestyleԲրիտանական գիտնականները եզրահանգել են. ժամանակակից երիտասարդությունը սեքսով ավելի քիչ է զբաղվում, քան մեր ծնողների սերունդը: Լոնդոնի համալսարանի մասնագետներն ուսումնասիրություն են կատարել, որի արդյունքում պարզել են, այս սերնդի ներկայացուցիչները (16-44 տարեկաններ տարիքային խումբ) ամսական միջինը 4.9 անգամ են սեքսով զբաղվում, իսկ նույն սերնդի աղջիկները՝ ամսական 4.8 անգամ:
Տասնամյա վաղեմության տվյալների համեմատ՝ սեքսուալ ակտիվության կտրուկ նվազում է նկատվել. 2003 թվականին այդ ցուցանիշը, համապատասխանաբար, կազմում էր 6.3 եւ 6.2 անգամ ամսական:
Ինչպես է պատահել, որ ժամանակակից աշխարհում, որտեղ գրեթե ամեն ինչ՝ համացանց, կինո, հեռուստատեսություն, գովազդ, ներծծված է սեքսով, աշխարհում, որտեղ պոռնոկայքերի թիվը ռեկորդային չափերի է հասնում, իսկ սեքսուալ թեմայով խոսքի ազատությունը լրատվամիջոցներում բավական ընդունելի է համարվում, մեր սեռական կյանքի ամենամսյա ցուցանիշը կրճատվել է գրեթե 50%-ով:

Բրիտանական Guardian-ն այսպես է մեկնաբանում իրավիճակը. «Չնայած մենք անդադար սեքս ենք տեսնում, այն շատ ավելի քիչ հոյակապ է, քան նախկինում: Եթե ժամանակին հեռուստատեսությամբ ցուցադրվող սեքսն ինչ-որ հուզիչ եւ հետաքրքիր բան էր թվում, ապա հիմա այն պատկերվում է որպես հոգնածություն առաջացնող, առօրյա եւ փայլից զուրկ ինչ-որ բան»:
Մեր սեռական ակտիվության նվազման եւս մեկ բացատրություն տալիս է հետազոտության հեղինակներից Քիթ Մերսերը: Նրա համար ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորը մեզ շրջապատող տեխնոլոգիաների առատությունն է:
«Հարկավոր է խոստովանել, որ այսօր սեքսն այնպիսի պարզ գործ չէ, ինչպես նախկինում: Տարիներ առաջ մարդիկ պառկում էին, լույսը հանգցնում եւ… սկսում: Իսկ հիմա միշտ սեքսից ավելի լավ ու կարեւոր ինչ-որ զբաղմունք է լինում. էլեկտրոնային փոստ ստուգել, Facebook-ում քրոջ լուսանկարները դիտել կամ պարզապես սեքսի մասին կարդալ բազմաթիվ կայքերից մեկում: Այսօր իրականությունն այսպիսին է. եթե միմյանց համակրող երկու մարդու դատարկ սենյակում փակես, որոշ ժամանակ անց մտնելով՝ նրանց մարմինները միաձուլված կտեսնես: Բայց եթե այդ սենյակում նաեւ սմարթֆոն եւ համակարգիչ դնես, նույն արդյունքը տեսնելու հավանականությունը կտրուկ կնվազի»:
Եվս մեկ ցուցանիշ, որը մտահոգության տեղիք է տալիս. 25-35 տարեկան կանանց սեռական ակտիվությունը: Հենց նրանք պետք է առաջատար լինեն կանանց սեռական ակտիվության հարցում (այդպես է եղել միշտ), բայց հիմա նրանք վարկանիշի նվազագույն հորիզոնականներում են:

Պատճառը. սթրես աշխատավայրում, առօրյա նյութական եւ տնտեսական հոգսեր, սոցիալական ցանցեր, էլեկտրոնային փոստ, բջջային, հեռուստահաղորդումներ եւ այլ բացատրությունների հսկայական ցանկ:
Այնպես որ՝ նոր աքսիոմ է ի հայտ գալիս. որքան շատ ժամանակ, ջանք եւ ուշադրություն ենք տրամադրում վիրտուալ կյանքին, այնքան քիչ ենք հոգում սեքսի մասին:
Մասնագետները խորհուրդ են տալիս. տուն վերադառնալիս մի միացրեք հեռուստացույցն ու համակարգիչը, այլ բջջայինն էլ մի կողմ նետելով՝ սեքսով զբաղվեք: Հնարավոր է, որ այդ ձեզ հարկավոր է ավելի, քան դուք կարծում եք: