Գեղարքունիքում պետական միջոցներով կնորոգվի 2 դպրոցական շենք, 1 մշակույթի տուն
ОбществоՊետական միջոցներով 2016 թվականին նորոգվելու են Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի թիվ 2, Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցների եւ Սեւանի մշակույթի տան շենքերը, շարունակվելու է Գավառի պետթատրոնի շինարարությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի վարիչ Արմեն Զոհրաբյանը, Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների համար հատկացվել է 100 միլիոն, Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցի ջեռուցման համակարգի կառուցման համար` 58 միլիոն, Սեւանի մշակույթի տան շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրման, նախագծային եւ շինարարական աշխատանքների համար` 50 միլիոն դրամ: Գավառի պետթատրոնի շենքի հետագա կառուցման համար հատկացվել է 357 միլիոն դրամ:
Զոլաքարի միջնակարգ, Սեւանի հիմնական դպրոցների, Սեւանի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներն իրականացվելու են Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի պետթատրոնի շենքը` ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ:
Խոսրով Խլղաթյան