84–ամյա միլիարդատեր մեդիամագնատը որոշել է երրորդ անգամ ամուսնանալ. նրա դերասանուհի ընտրյալը ծերուկից փոքր է 25 տարով
Lifestyle168.am–ը գրում է.
Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը ու դերասանուհի Ջերրի Հոլը հայտարարել են իրենց մոտալուտ ամուսնության մասին, հայտնում է BBC-ն:
Նրանց նշանադրության մասին տեղեկությունը հայտնվել է Times թերթի համապատասխան բաժնում, որը պատկանում է Մերդոկի News Corporation ընկերությանը:
Դա կլինի 84-ամյա գործարարի չորրորդ ու 59-ամյա Հոլի առաջին ամուսնությունը, ով երկար տարիներ ապրել է Rolling Stones-ի վոկալիստ Միք Ջագերի հետ: Նշվում է, որ նրանց հարաբերություններն սկսվել են ամռանը:
Ավստրալիայում ծնված Մերդոկն իր երրորդ կնոջից՝ Վենդի Դենգից, ամուսնալուծվեց 2013-ին: Կինը 38 տարով փոքր էր իր նախկին ամուսնուց: Նրանք ծանոթացել էին 1997-ին Հոնգկոնգում ընդունելության ժամանակ:
Ջերի Հոլի ու Միք Ջագերի 23 տարի տևող հարաբերություններն ավարտվել էին 1999թ.: Նրանք ունեն 4 երեխա:
Նշվում է, որ զույգի նշանադրությունը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին Լոս Անջելեսում: