Օրվա բաղադրատոմսը. Մանթի «Լաջան» սոուսով
LifestyleԲաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր – 1 կգ
- ձու – 1 հատ
- բուսայուղ – 2 ճ/գդ
- ջուր – 2 բաժակ
- աղ – 1 ճ/գդ
- Լաջան լոուսի համար՝
- պղպեղ կարմիր – 3 ճ/գդ(աղացած)
- սխտոր – 2 պճեղ
- քացախ – 1 ճ/գդ
- լոլիկի մածուկ – 1 թ/գդ
- ջուր – 1 ճ/գդ
- բուսայուղ – 3 ճ/գդ
- Ֆարշի համար
- միս տավարի – 700 գր(փափուկ)
- սոխ – 1 կգ
- ջուր – 1/2 բաժակ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Ալյուրը մաղում ենք, մեջտեղում փորվածք անում և լցնում ձուն։ Ջուրը աղի և բուսայուղի հետ խառնում ենք, աստիճանաբար ավելացնում ալյուրի մեջ և խմոր հունցում։ Խմորը փաթաթում ենք սննդային փաթեթի մեջ և 30 րոպե հանգիստ թողնում։ Այնուհետև նորից ենք հունցում խմորը և ևս 20 րոպեով հանգիստ թողնում։
- Միսը կտրատում ենք` սկզբից շերտերով, հետո ձողիկներով, որից հետո բաժանում ենք մանր կտորների։ Սոխը մաքրում ենք և ջրի մեջ 1 ժամով թրջում, որից հետո կտրատում ենք, աղ անում և մի քիչ ճզմում։ Սոխը խառնում ենք մսի հետ, ավելացնում ենք աղը, պղպեղը, ջուրը և խառնում։ Ֆարշը պատրաստ է։

- Խմորը երկու մասի ենք բաժանում։ Կարող ենք խմորը շրջանաձև բացել և բաժակով շրջաններ կտրել։ Կարող ենք նաև խմորը 2-3 մասի բաժանել, երկար քառակողմ կտորների բաժանել և դանակով միանման կտորներ կտրել։ Յուրաքանչյուր մաս շրջանաձև բացում ենք և մեջտեղում ֆարշ դնում։

- Այնուհետև սկսում ենք մանթիները ձևավորել։
Կարող ենք նաև մանթիները մեջտեղի հատվածում ամրացնել, բայց կարելի է նաև անել այնպես, ինչպես նկարում է պատկերված։ Կամ այնպես, ինչպես Ձեզ դուր է գալիս։
- Պատրաստի մանթիները դնում ենք բուսայուղով պատված ցանցի մեջ։ Կաթսայի մեջ ջուր ենք եռացնում, այնուհետև մանթիներով ցանցը դնում վրան, կափարիչով ծածկում և 40 րոպե շոգեխաշում։

- Պատրաստում ենք լաջան սոուսը.
Սխտորը սխտորճզմիչով ճզմում ենք` խառնում պղպեղի, քացախի, լոլիկի մածուկի և ջրի հետ։ Բուսայուղը լավ տաքացնում ենք, լցնում այդ խառնուրդի մեջ և խառնում։ Այսպիսի սոուսը շատ հարմար է մատուցել մանթիների կամ այլ մսային ուտեստի հետ։
- Բարի ախորժակ:

Մանթին համային տեսանկյունից, պելմեններ է հիշեցնում։ Արդյունքում պատրաստեցինք յուրօրինակ բաղադրատոմսով և համեմունքներով մանթի:)