Եղունգները մշտապես ներկելը վնասակար է առողջության համար
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Եղունգի լաքը ներծծվում է օրգանիզմ եղունգի և մաշկի միջոցով:
Այն կանանց օրգանիզմում, որոնք հաճախակի ներկում են իրենց եղունգները, հայտնաբերվել են քիմիական նյութեր, որոնք պարունակվում են եղունգների լաքերում: Այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները:
Եղունգերի լաքերում օգտագործվում է քիմիական նյութ, որը երկարացնում է լաքի պահպանման ժամկետը: Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ եղունգները նոր լաքապատած կանանց մեզում այդ քիմիական նյութը 7 անգամ ավելի շատ է լինում:
Տվյալ քիմիական նյութի ազդեցությունը դեռևս բավականաչափ հետազոտված չէ, բայց կենդանիների վրա իրականացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն բացասաբար է անդրադառնում էնդոկրինային համակարգի գործունեության վրա:
Այդ նյութը հայտնաբերվել է եղունգների լաք արադրող ավելի քան 1500 ընկերությունների արտադրաքում: Ինչպես նշում են գիտնականները, ոչ բոլոր ընկերություններն են իրենց արտադրանքում օգտագործում տվյալ քիմիական նյութերը: