Դերասան Ջուդ Լոուն ներկայացել է Հռոմի նախկին պապի կերպարով
LifestyleԲրիտանացի հայտնի դերասան Ջուդ Լոուն նկարահանվում է նոր հեռուստասերիալում, որը պատմում է պատմության մեջ ծագումով առաջին ամերիկացի Հռոմի պապի` Պիուս 13-րդի կյանքի մասին:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, «Երիտասարդ պապը» վերնագրով հեռուստասերիալի նկարահանումներն ընթանում են իտալական Վենետիկ քաղաքում, որտեղ դերասանը ենթարկվել է տպավորիչ կերպարանափոխության` դառնալով գրեթե անճանաչելի:
Ամերիկյան պարբերականը հավելում է, որ հեռուստասերիալի եթեր հեռարձակվելու հստակ ժամկետը դեռևս հայտնի չէ:
