Սիրուշոն ու Լևոն Քոչարյանը մասնակցե՞լ են Դուբայում տեղի ունեցած Արթուր Բաղդասարյանի որդու հարսանիքին (բացառիկ ֆոտո Դուբայից)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Blog.1in.am-ի ընթերցողներից մեկը մեզ է տրամադրել լուսանկար, որն արվել է երեկ Դուբայի օդանավակայանում:
Երգչուհու երկրպագուհին Դուբայի օդակայանում պատահաբար հանդիպել է Սիրուշոյին ու լուսանկարվել նրա հետ:
Լուսանկարի հետին պլանում կարելի է նկատել նաև երգչուհու ամուսնուն՝ Լևոն Քոչարյանին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Դուբայում տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի որդու` Վահանի հարսանիքը:
Բաղդասարյանի ապագա հարսիկը նավի վրա մեծ ու շատ շքեղ փարթի է անցկացրել, որին մասնակցելու համար Երևանից Դուբայ է տարել իր ընկերուհիներին:
Ամենայն հավանականությամբ Սիրուշոն ու Լևոնը նույնպես հրավիրված են եղել հարսանիքին, քանի որ Վահանի կինը՝ Մերին, երկար ժամանակ աշխատել է երգչուհի Սիրուշոյի հետ՝ որպես ոճաբան և նրանք մտերիմ ընկերուհիներ են:
