Citigroup-ում կրկին նավթի գնի՝ մինչեւ 20 դոլար անկում են կանխատեսել
ЭкономикаՄեկ տարի առաջ շուկան ընդհանուր առմամբ անտեսեց Citigroup-ի հումքային շուկայի հետազոտությունների բաժնի ղեկավար Էդ Մորզեի այն կանխատեսումը, որ նավթը կարող Է Էժանանալ բարելի դիմաց մինչեւ 20 դոլար, սակայն այժմ այդ իրավիճակը շատ ավելի հավանական Է թվում, գրել Է Bloombreg գործակալությունը:
«Մեկ բարելի դիմաց 20 դոլարի սահմաններում գինն այժմ պետք Է դառնա քննարկման առարկա,- նշել Է Մորզեն՝ ելույթ ունենալով հունվարի 12-ին Քալգարիում կայացած խորհրդաժողովում:- Տարեսկզբից գնանշումները 10 դոլարով նվազել են, եւ նավթը վաճառվում Է բարելի դիմաց 30 դոլարից փոքր-ինչ բարձր գնով, եւ այդ սցենարի հավանականությունը բարձր Է: Հասկանալի Է, որ բարելի դիմաց 30 դոլարից ցածր գները չեն կարող երկար պահանվել, բայց հարցն այն Է, թե որքան ժամանակե, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Goldman Sachs-ը մինչեւ 20 դոլար գնանշումների նվազման շանսերը գնահատում Է 50 տոկոս, իսկ Morgan Stanley-ն կանխատեսում Է գների անկում դոլարի ամրապնդման ֆոնի վրա:
Հունվարի 12-ին առեւտրաշրջանի ընթացքում WTI-ի գինն իջել Է մեկ բարելի դիմաց մինչեւ 29,93 դոլար, եւ սակարկություններն ավարտվել են մեկ բարելի դիմաց 30,44 դոլարի նշագծին, որը նվազագույն ցուցանիշն Է 2003 թվականի դեկտեմբերից ի վեր, հաղորդել Է «Ինտերֆաքսե-ը: