Հայաստանի ռուսական ռազմակայանում ավարտվել Է ավիացիոն տեխնիկայի հավաքումը
ОбществоՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում ավարտվել Է ուղղաթիռների հավաքումը, որոնք զորամիավորումն ստացել Էր 2015 թվականի վերջին: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, բանակային ավիացիայի Էսկադրիլիան բաղկացած Է տասից ավելի Մի-24 եւ Մի-8 ուղղաթիռներից: Ինժեներային-տեխնիկական կազմի մասնագետները բոլոր ուղղաթիռների հավաքումն ավարտել են մեկ ամսվա ընթացքում:
Երկու ուղղաթիռների առաջին թռիչքն անձնակազմերի կողմից իրականացվել Է 2015 թվականի վերջին բարձրլեռնային պայմաններում՝ ցածր ջերմաստիճանային ռեժիմների առկայությամբ:
Պտուտակաթեւ մյուս մեքենաները կփորձարկվեն փետրվարին՝ 100 մետրից մինչեւ 3500 մետր բարձրության վրա: Օդաչուները կստուգեն հանգույցներն ու ագրեգատները բեռնումների եւ գերբեռնումների դեպքում՝ պարզ ու բարդ օդերեւութաբանական պայմաններում:
Ավիացիոն տեխնիկայի փորձարկումներն ավարտելուց հետո բանակային ավիացիայի անձնակազմերը ձեռնամուխ կլինեն մարտական պատրաստության ծրագրով առաջադրանքների կատարմանը: