Էմմին որդու եւ ամուսնու հետ միասին օրերս վերադարձել է Երեւան, այս մասին երգչուհին անձամբ է տեղեկացրել իր երկրպագուներին՝ ֆեյսբուքյան էջում կատարելով հետեւայլ գրառումը՝ «Մենք Երևանում ենք»: Էմմիի վերադարձը թերեւս ամենաշատը ուրախացրել է մայրիկին՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանին, որը Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ զգացողությունների նկարագրման համար բառեր չի գտնում.
«Այս օրերին ապրում եմ կյանքիս ամենաերջանիկ օրերը, երջանկությունս նկարագրելու համար բառերը չեն բավարարում, անասելի ուրախ եմ, աննկարագրելի հուզմունք եմ ապրում, այսօր մեր տունը լի է ուրախությամբ, ինչի համար շնորհակալ եմ աղջկաս եւ նրա ամուսնուն, ովքեր հատուկ ինձ ուրախություն պատճառելու համար եկել են Հայաստան: Այսօր լրանում է թոռնիկիս երկու ամսականը, ես չեմ կարող պատմել այն ապրումները, որ ունենում եմ իր լուսավոր դեմքին նայելիս»,- պատմեց Նադեժդա Սարգսյանը, ով դեռեւս փորձում է վերականգնել առողջությունը:
Երջանիկ տատիկը նշեց, որ տեղյակ էր դստեր ընտանիքի՝ Երեւան գալու մտադրույթան մասին. «Իհարկե, Էմմին ինձ ասել էր, որ մտադրություն ունեն ինձ այցելության գալու, սակայն ես չէի կարողանում պատկերացնել, որ նրանց այսքան շուտ կտեսնեմ: Քանի որ գիտեին, որ այս պահին վատառողջ եմ, Էմմին եւ իր ամուսինը ինձ ուրախացնելու համար կտրեցին օվկիանոսն ու եկան եւ տունս ուրախությամբ լցրեցին»,- հուզված պատմեց Նադեժդա Սարգսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ