Ереван, 15.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ինչպես չփչացնել սիրային հարաբերությունները. 10 խորհուրդ տղաների համար

Lifestyle
Հենց նո՞ր ես ծանոթացել աղջկա հետ, և թվում է, թե ամեն ինչ կարգին է, հարաբերություններն էլ զարգանում են, և մեկ էլ, հո՛պ, բարև ու հաջողություն, սիրելիս։ Ի՞նչ պատահեց, և ո՞վ էր մեղավոր։ Իհարկե դու, և ահա 10 խորհուրդ՝ նման իրավիճակներից խուսափելու համար։
1. Ցույց մի տուր, որ մինչև ականջներդ սիրահարված ես
Ավելի քիչ մտածիր նրա մասին ու ավելի քիչ երևակայությանդ մեջ նկարիր ձեր մտերմության պատկերներ։ Թույլ մի տուր, որ նա տիրանա քո բոլոր մտքերին, իսկ եթե դու, այնուամենայնիվ, թունդ սիրահարվել ես, ապա այնպես մի արա, որ նա հասկանա, թե ինչ աստիճան ուժեղ ես սիրահարված։ Դա հեշտ չէ, որովհետև կանանց կանխազգացումը լուրջ բան է, բայց անհրաժեշտ է, որովհետև հենց կինը հասկանում է, որ դու սիրահարվել ես իրեն, դու սկսում ես միավորներ կորցնել։
Կնոջ հետ հարաբերությունները միշտ խաղ են։ Ասեմ ավելին՝ մրցամարտ, որի ժամանակ պարտադիր պետք է պահես հանգստությունդ։ Առանց էմոցիաների արձագանքի մերժմանը մի զանգիր նրան ավելի հաճախ, քան նա՝ քեզ։ Սակայն տես, որ շատ չտարվես, ու քո վերաբերմունքն անտարբերություն չհիշեցնի, ոչ էլ խաղդ պետք է ֆալշ լինի։ Կանայք դա միանգամից են նկատում:
Ու սա կանոնների կանոնն է։ Եթե չկարողացար հետևել այս կանոնին, ապա մնացած 9 խորհուրդներին հետևելն անիմաստ է դառնում։
2. Մանրակրկիտ ուսումնասիրիր նրան
Փորձիր գտնել յուրահատուկ մոտեցում։ Սկանավորիր ու ռենտգենի ենթարկիր կնոջը։ Պետք է գտնել թույլ կետ, որտեղով կարելի է թափանցել նրա հոգու մեջ։ Ուսումնասիրիր նրա սովորությունները, հետաքրքրությունները, հոբբիները, սիմպատիաներն ու անտիպատիաները։ Եթե նա ամուսնացած է, ապա զգուշորեն նրանից քաշիր տեղեկություններ այն մասին, թե ինչը նա չի հավանում իր ամուսնու մեջ, ու աշխատիր այնպես անել, որ այդ բնագծերը քո մոտ չարտահայտվեն, բայց մի քննադատիր նրա ամուսնուն, որովհետև դա կարող է բարձրացնել կնոջ զգոնության մակարդակը։ Ընդհակառակը, փորձիր թեթևակիորեն պաշտպանել ամուսնուն, որովհետև այդ թվացյալ անշահախնդրությունը զինաթափում է կանանց։
3. Հետևիր քեզ
Իրականում, արտաքին տեսքը շատ մեծ նշանակություն ունի հարաբերություններում։ Եթե կինն ասում է, որ տղամարդը կապկից մի քիչ պետք է գեղեցիկ լինի, մի հավատա նրան։ Գեղեցկությունն իհարկե հարաբերական հասկացողություն է, այդ պատճառով կոկիկությունն ամենակարևորն է։ Եթե քեզանից վատ հոտ է գալիս, եղունգներիդ տակ կեղտ կա, և այլ նման բաներ են նկատվում քո արտաքինում, ապա հավանականությունը՝ գրավելու ինչ-որ կնոջ, մոտ է զրոյի։
Հանդերձանքը ևս քիչ կարևոր հարց չէ, բայց պետք չէ ծայրահեղության հասցնել դա։ Կանանց հաճախ նյարդայնացնում են տղամարդիկ, ովքեր ուզում են չափից շատ ուշադրություն գրավել իրենց տեսքի վրա, եթե չասեմ, որ դա կարող է կասկածներ հարուցել նրա մեջ՝ կապված ձեր սեռական օրիենտացիայի հետ։
4. Եղիր առնական
Ընդգծիր քո բնավորության առնական կողմերը. զսպվածությունն էմոցիոնալ դրսևորումներում, վճռականությունն ու խիզախությունը բարդ իրավիճակներում։ Պահպանիր լրջությունը։ Հետևիր դիմախաղիդ ու կապիկություններ մի արա։ Կանայք չեն սիրում ծաղրածուներին։ Մուսի-պուսիներ մի արա, փաղաքշական մականուններ մի հորինիր (պուպսիկ, խոզուկ, կատվիկ և այլն)… համենայն դեպս, քանի դեռ նա քոնը չի դարձել։ Մանկամտություն մի դրսևորիր, որովհետև եթե կինը քեզ ասում է՝ «Դու ուղղակի մեծ երեխա ես…», ապա քո բանը բուրդ է։
Որոշ կանանց դեպքերում չեն խանգարի անգամ կտրուկությունն ու կոպտությունը: Ինչպես ասում էր Մարինա Վլադին, նա սկսեց հարգել Վիսոցկուն, երբ վերջինս ապտակեց իրեն։
Միշտ հիշիր, որ կանայք սիրում են խելացի տղամարդկանց, բայց մի չարաշահիր դա։ Մի փորձիր համոզել նրան ինչ-որ բանում ու ցնցել նրան քո երկաթյա տրամաբանությամբ։ Դա վտանգավոր է, որովհետև կինը դա կարող է ընկալել որպես չորսրտություն։
5. Մի եղիր ժլատ
Կանայք տանել չեն կարողանում ժլատ տղամարդկանց։ Եթե դու փողից թույլ ես, ապա մոռացիր գեղեցիկ կանանց մասին, ովքեր սիրում են շատ ուշադրություն ու շատ նվերներ ստանալ։ Եթե գրպանդ այդքան էլ դատարկ չէ, ապա հրավիրիր թիրախիդ ինչ-որ գեղեցիկ ռեստորան, առաջարկիր նրան թանկարժեք ուտեստներ։ Փորձը ցույց է տալիս, որ շռայլությունից գերված կինը սովորաբար ինքն է գնում զիջումների և ընտրում ավելի էժան բան։ Մի նվիրիր էժան բիժուտերիա։ Ավելի լավ է անես մեկ նվեր, բայց թանկարժեք նվեր։ Եվ նվիրիր կնոջն այնպիսի բաներ, որ իրեն է դուր գալիս, այլ ոչ թե քեզ։
Սակայն պետք չէ նաև ընկնել մյուս ծայրահեղության մեջ, որովհետև չափից դուրս շռայլությունն էլ կարող է հիասթափեցնել կնոջը։ Եթե դու տաքսի ես նստում ու միանգամից ասում ես, որ օպերայից բարեկամություն գնալու համար 5000 կվճարես, կինը կարող է մտածել.
ա. «Հիմար, այդ փողով կարելի է ամբողջ քաղաքով պտտվել»
բ. «Նա քիչ է տաքսի նստում»
գ. «Նրա մոտ առևտրականի հոգեբանություն է, քաղքենի տիպ կլինի»
դ. «Նա փոշի է ուզում փչել աչքերիս ու դա անում է հիմար կերպ, հետևաբար նա խնդիրներ ունի երևակայության հետ»
6. Լսիր, թե ինչ է ասում նա, ու արա ճիշտ հակառակը
Այս ասացվածքը հեռու չէ իրականությունից։ Բանն այն է, որ այս թեթևսոլիկ արարածները չափից դուրս շատ են հակված կոկետության, դրա համար հաճախ ասում են այնպիսի բաներ, որոնք ուղղակիորեն հակասում են նրան, ինչ իրականում ուզենում են։ Եթե կինը հայտարարում է, որ երբեք չի լինի քո սիրուհին, դա իհարկե կարող է ճիշտ լինել, բայց ավելի մեծ է հավանականությունը, որ շուտով նա կլինի քո անկողնում։ Դե իսկ եթե նա բուռն կերպով կսկսի ապացուցել, որ սիրում է ամուսնուն, ապա ուրախացիր, որովհետև իրականում նա փորձում է ինքն իրեն համոզել, որովհետև զգում է, որ պատրաստ է հայտնվել քո գրկում։
7. Մի զզվացրու նրան
Մի փորձիր ստիպել նրան խոստովանել, որ սիրում է քեզ։ Մի հարցրու նրան, թե ինչու է նա այսօր այդքան սառը և ինչու քեզ քնքուշ խոսքեր չի ասում։ Եթե մեկ անգամ նման խոսակցություն սկսես, ապա մեկընդմիշտ կպարտվես։
8. Խորհուրդներ մի տուր նրան
Ոչ մի դեպքում պետք չէ խորհուրդներ տալ կնոջը՝ ինչպես հագնվել, ինչպես շպարվել… Նրանք դա որպես վիրավորանք են ընկալում։ Անգամ եթե նա ինքն է ասում, որ վատ տեսք ունի, ավելի լավ է ասա, որ, ըստ քեզ, նա պարզապես հիանալի տեսք ունի։ Բոլոր դիտողությունները հետոյի համար թող, երբ արդեն բավականին մտերիմ կլինես, բայց անգամ այդ ժամանակ չչարաշահես։
Ինչ վերաբերում է գործնական խորհուրդներին, ապա դրանց դեպքում էլ պետք է զգույշ լինել և ընդգծել, որ նա ինքն էլ հանգիստ կարող էր կռահել այդպիսի բաներ, եթե ոչ ավելի լավ տարբերակներ, ու արա քո առաջարկը։ Դա կգնահատվի։
9. Մի շտապիր նրան անկողին մտցնել
Կնոջը պետք է հասունացնել, ինչպես լավ գինին։ Եթե կարողանաս շատ արագ անկողին հասցնել նրան, ապա ձեր կապն էլ հարատև չի լինի։ Պետք է զգոն լինել ու սպասել, և կինն ինքը կհասկացնի քեզ, որ պատրաստ է, ու ժամանակն է։ Եվ հիշիր, առաջին սեռական կապը կարևոր է նրանց բոլորի համար։ Աշխատիր անել դա գեղեցիկ։
10. Վստահ եղիր
Իմացիր, որ այն կինը, ում վրա դու դեռ երեկ էիր ագահությամբ նայում, այսօր կարող է լինել քոնը։ Անհասանելի կանայք չեն լինում։ Ուղղակի եղիր ինքնավստահ, բայց ոչ ինքնահավան, որովհետև փքված ինքնահավաններին կանայք տանել չեն կարողանում։ Մի վախեցիր ռիսկից և կհասնես հաջողության։
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц