Հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
ОбществоՀանրապետության տարածքում հունվարի 14-ի գիշերը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Վայոց ձորում և Սյունիքում, 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև, անձրև:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը հունվարի 14-ի գիշերը կբարձրանա 1-2 աստիճանով, 15-ի ցերեկը և 16-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, հունվարի 14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում հունվարի 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը սպասվում է ձնախառն անձրև:
Մայրաքաղաքում հունվարի 14-ի ցերեկային ժամերին կգրանցվի +6 աստիճան, հունվարի 15-ին` +5, հունվարի 16-ին` +6, հունվարի 17-ին` +7, հունվարի 18-ին` +8 աստիճան: